Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմապատկերն օգտագործել են կեղծ գովազդ տարածելու նպատակով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմապատկերն օգտագործել են սոցիալական ցանցերում կեղծ գովազդ տարածելու նպատակով։  Այս մասին հայտնել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ շեշտելով, որ տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։ 


«Հորդորում ենք նման գովազդներին չհավատալ ու անձնական, բանկային տեղեկություններ չփոխանցել»,- ասված է հաղորդագրության մեջ։