Վարդան Ղուկասյանը հոգեկան խանգարման ախտորոշմամբ ազատվել է զինվորական ծառայությունից

MediaNews-ի ձեռքի տակ են հայտնվել բացառիկ տեղեկություններ Գյումրիում քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանից։  Պարզվում է Վարդան Ղուկասյանն  ունի հոգեկան խանգարումներ՝ թույլ արտահայտված հոգեկան անհավասարակշիռ վիճակի տեսքով, ինչի պատճառով էլ դեռևս 1981 թվականին ազատվել է զինվորական ծառայությունից։


Ղուկասյանը զինվորական ծառայությունից հեռացվել է հիվանդության պատճառով (հոգեկան խանգարում, հաստատված՝  1973 թ.)՝ արտահայտված անկայուն հոգեկան շեղումների, աֆեկտային պոռթկումների, տրամադրության անկայուն տատանումների, թույլ արտահայտված հոգեկան անհավասարակշիռ վիճակի տեսքով:


Ստորև  ներկայացնում ենք Ղուկասյանի տեղեկանքի լուսանկարը։