Գերի պետք է չընկնել, ռուս խաղաղապահներն ամեն ինչ պետք է անեին. դա օգտագործվելու էր ՀՀ-ի դեմ. Անդրանիկ Քոչարյան

Գերի պետք է չընկնել, էն էլ էդպիսի մակարդակի ղեկավարության գերի ընկնելը Բաքվի դատավարության ընթացքում դա օգտագործվելու է ՀՀ-ի դեմ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:


«Տարել են առանձնատուն, այդ բացահայտումները հերթով կլինեն: Իմ ասածն ուրիշ բանի մասին է: Ամեն ինչ պետք է արվեր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր: Իմ ասածն ընդամենը դա է»,- նշեց Քոչարյանը: