Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գերիները հավատացին ռուսներին և մինչև վերջ գնացին, էդ գերեվարվելն էլ է ուրիշ ընթացք ունեցել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողներին ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
«Բոլորս պետք է պահանջենք, որ գերիներին հետ տան, երեք նախագահին, ՊԲ ղեկավարին, դա մեր բոլորիս պարտքն է, բոլորիս ցավն է, որ մեր պետության 3 ղեկավարը գերեվարված են։ Գերեվարվելն էլ ուրիշ ընթացք է ունեցել, հավատացին ռուսներին, մինչև վերջ գնացին»,- նշել է Միքայելյանը։