Ոչ հանրապետականները, ոչ էլ քոչարյանականները չեն հասկանում, որ իշխանությունը հանձնող-չհանձնողը իրենք չեն․ Ալեքսանյան

Այստեղ է այն ֆենոմենը, որ ո՛չ Հանրապետականը, ո՛չ քոչարյանականներն այլևս երբեք ՀՀ-ում չեն լինելու իշխանություն: Այդ ֆենոմենն այն է, որ իրենք այդպես էլ չեն հասկացել, թե ով Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, ու բերեց ժողովուրդը: Իրենք այդ ֆենոմենը մինչև հիմա չեն հասկանում, որ ուղղակի մարդիկ այդպես որոշեցին, քաղաքացիները հարյուրհազարներով դուրս եկան փողոց ու որոշեցին: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով հարցին, թե վերջին շրջանում դարձյալ ակտիվացել են թեզերը, թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, և որ այս համատեքստում քոչարյանականները մեղադրում են հանրապետականներին, հանրապետականները՝ քոչարյանականներին: