Գյումրիում ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք

Այսօր ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների առաջադրման գործընթացը։


Տեղեկությունը հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։


Գյումրի համայնքում առաջադրվել են.


  • «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» (Վարդան Ղուկասյան)
  • «Իմ հզոր համայնք» կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան)
  • Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն (Արտյոմ Թումանյան)
  • «Ապրելու երկիր» կուսակցություն (Կարեն Մալխասյան)
  • «Մեր քաղաքը» դաշինք, կազմում՝ «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները (Մարտուն Գրիգորյան)
  • «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (Արտյոմ Ղարաղազարյան)
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սարիկ Մինասյան)
  • «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները (Կարեն Սիմոնյան)
  • «Եվրադաշինք», կազմում՝ «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները (Լևոն Բարսեղյան)


Փարաքար համայնքում առաջադրվել են.


  • «Միասնություն» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները (Վալոդյա Գրիգորյան)
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Լյուդվիդ Գյուլնազարյան)
  • «Ազգային առաջընթաց» կուսակցություն (Դավիթ Մինասյան)
  • «Կայունություն» կուսակցություն (Գոռ Սարիբեկյան)


Առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը մարտի 10-ն է։


Նախընտրական քարոզչության ժամանահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը, մինչև 24։00-ն։ Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է, հավելել են ԿԸՀ-ից։