Մարտի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:45-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Ջիվան Հ.-ի վարած «Porsche Macan» մակնիշի ավտոմեքենան և 28-ամյա Յուրի Հ.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Երևանի թիվ 7 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել «Porsche»-ի վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Porsche»-ը, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքն ու սահմանազատել տարածքը:
Բախման հետևանքով «Porsche»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը, նստարանն ու ծաղկամանները:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է ավտոբուսի վարորդը։