Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան:
Պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ կան:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնել է, որ երկու վիրավորներն անչափահաս են, առողջական վիճակները գնահատվում է ծայրահեղ ծանր:զոհեր և վիրավորներ կան:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Արարատի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «ՎԱԶ 21099»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Ռաֆիկ Սարգսյանը, բեռնատար գնացքը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Աշոտ Սարգսյանը:
Ողբերգական պատահարի հետևանքով մահացածել են «ՎԱԶ 21099»-ի վարորդ Ռաֆիկ Սարգսյանը, նրա կինը, Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Նվարդ Ավագյանը, իսկ վիրավորները նրանց 14-ամյա և 15-ամյա աղջիկներն են։