«Բոտերը նվազել են». Զելենսկին՝ «Յանդեքս»-ի վրա Ուկրաինայի հարվածների մասին

«Յանդեքս»-ի տվյալների կենտրոնների վրա ուկրաինական հարվածներից հետո սոցիալական ցանցերում բոտերը նվազել են, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


«Շատերն են նկատել դա։ Ավելի քիչ ատելություն, ավելի քիչ թշնամանք և ավելի քիչ սադրանքներ կան։ Որովհետև ավելի քիչ բոտեր կան։ Եվ միանգամայն պարզ է՝ որտեղից են հայտնվել այդ բոտերը, եթե դրանք անհետացել են, երբ «Յանդեքս»-ը դադարել է աշխատել։ Սա կրկին ու կրկին ապացուցում է, որ խնդիրների աղբյուրը Եվրոպան չէ։ Եվրոպան չէ, որ բարդացնում է իրավիճակը։


Ամենակարևորը՝ մեզ անհրաժեշտ է, որ Ամերիկայում մարդիկ ամեն առավոտ, երբ օրը Եվրոպայում մոտենում է ավարտին, իրականում տեսնեն, թե ինչ է տեղի ունենում։ Մեզ անհրաժեշտ է, որ նրանք տեսնեն ճշմարտությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը Վարշավայի անվտանգության ֆորումում։