ԱՄՆ-ն չի պլանավորում առաջիկայում հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահին Միացյալ Նահանգները չի նախատեսում նոր հարվածներ հասցնել Իրանին, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ռազմական գործողությունների։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ ներկայացնելով նախագահի հետ հարցազրույցի մանրամասները։


Ըստ պարբերականի՝ Թրամփը հերքել է տեղեկությունները, թե միջանկյալ ընտրություններից հետո մտադիր է սրել Իրանի հետ հակամարտությունը։


ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը Իրանից ստանում է այն, ինչ ցանկանում է։


«Կարծես թե մենք ստանում ենք այն ամենը, ինչ ցանկանում ենք»,- նշել է Թրամփը։


Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը պատրաստ կլինի հարվածներ հասցնել Իրանին։


«Մենք պատրաստ ենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի, սակայն հնարավոր է՝ դրա համար պատճառ չլինի»,- ասել է նա։


Թրամփը նաև հայտնել է, որ Իրանի հետ անուղղակի բանակցությունները՝ հարստացված ուրանի պաշարների ճակատագրի շուրջ, շարունակվում են։


«Չնայած այն հանգամանքին, որ այն (հարստացված ուրանը) գտնվում է հարյուրավոր տոննա քարի տակ, ես կասեի, որ ուրախ չեմ, որ այն այնտեղ է։ Դա այն հարցերից մեկն է, որի շուրջ մենք բանակցում ենք նրանց հետ»,- նշել է ԱՄՆ նախագահը։

«Մենք բանակցություններ ենք վարո

ւմ և տեսնենք, թե ինչ կստացվի»,- հավելել է Թրամփը։