Թրամփը խոսել է դեմոկրատների հետ համագործակցելու պատրաստակամության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ։Այս մասին նա ասել է The New York Times-ին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։


«Ես լիովին պատրաստ եմ ընդունել արդյունքները։ Սպասում եմ նրանց հետ աշխատելու հնարավորությանը։ Հավանաբար մենք ինչ-որ բան կմտածենք»,- նշել է ԱՄՆ նախագահը։