Հայաստանը ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա

ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդի հաստիք կստեղծվի: 


Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում։


«Հաշվի առնելով վերջին շրջանում պաշտպանական, անվտանգային և ռազմական ոլորտներում Բելգիայի և Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության էական զարգացումը՝ նախատեսվում է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (այսուհետ՝ ՆԱՏՕ) ՀՀ առաքելությանը կից  պաշտպանական հարցերով կցորդին համատեղության կարգով Եվրոպական միությունում, ինչպես նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ պաշտպանության հարցերով  կցորդ նշանակելը և հավատարմագրելը»,- ասված է որոշման հիմնավորման մեջ: