Գյումրու բազմաբնակարան շենքերի բոլոր բակերը վերադարձվելու են երեխաներին․ Սարիկ Մինասյան

Գյումրու բազմաբնակարան շենքերի բոլոր բակերը վերադարձվելու են երեխաներին, դրանք հավասարապես տնօրինելու են բոլոր բնակիչները:


Աշխատանքների մեկնարկը կտրվի Անի թաղամասից՝ պայմանավորված առաջիկայում իրականացվելիք լայնածավալ հիմնանորոգմամբ:


Բոլոր բակերից հանվելու են ցանկապատները, ապօրինի, նաև վարձակալական հիմունքներով համայնքապատկան հողի վրա տեղադրված ավտոտնակներն ու տաղավարները: Դրանց փոխարեն շենքերի բակերում կառուցվելու են խաղահրապարակներ, որոնք կահավորվելու են համապատասխան գույքով: Բոլոր բակերի համար միանման նախագիծ կներկայացվի:


Միայն Անի թաղամասում 1000-ից ավելի ավտոտնակ ու տաղավար է հաշվվում: