23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ տուժածը հիվանդանոցում է

Մարտի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաներում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Ալբերտ Հ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 65-ամյա Վալերիկ Շ․-ին։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։



Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։