ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները կպարգևատրվեն. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, կանանց տոնի առթիվ կպարգևատրվեն կին պատգամավորներն ու աշխատակիցները:


«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.


1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ կին աշխատողներին պարգեւատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:


2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- ասվում է կարգադրության մեջ: