Ձեր ներգրավվածությունը պետական կառավարման և այլ ոլորտներում յուրահատուկ ներշնչանքի աղբյուր է մեզ՝ տղամարդկանց համար․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Դրանում ասված է․


«Սիրելի՛ կանայք,


Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ: Այս օրը լավ հնարավորություն է արտահայտելու մեր խորին հարգանքն ու երախտագիտությունը ձեր հանդեպ՝ նվիրվածության, անսպառ ուժի ու մշտապես ցուցաբերվող նախաձեռնողականության համար:


Ձեր՝ օրեցօր մեծացող ներգրավվածությունը պետական կառավարման և հասարակական-քաղաքական կյանքի այլ ոլորտներում յուրահատուկ ներշնչանքի աղբյուր է մեզ՝ տղամարդկանց համար:


Մեր իշխանությունը հաստատակամ է շարունակել աշխատել հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր կին կարողանա իրացնել իր ամբողջ ներուժը՝ առանց խոչընդոտների և սահմանափակումների:


Խոնարհումս և հարգանքիս խոսքերն եմ հղում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին:


Սիրելի՛ կանայք, կրկին շնորհավորելով գարնանային այս պայծառ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ ջերմություն, երջանկություն և անկոտրում կամք ձեր բոլոր նախաձեռնություններում»: