Մեր տեղեկություններով
17 տարի ազատազրկամ մեջ գտնվող Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝
Վահե Ղուկասյանի առողջական վիճակը վատ է, պատճառը բենզինն է։
Նա բենզինը օգտագործում
է ոչ նպատակային եղանակով և ցավոք սրտի ձեռք է բերել մի շարք առողջական խնդիրներ ու
Ղուկասյանների ընտանիքը ամեն կերպ փորձում է կոծկել այս փաստը։
Հիշեցնենք , որ Ղուկասյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել՝ Գյումրու Շիրակացի փողոցում
տեղի ունեցած փոխհրաձգության գործով. դեպքի օրը
նա ապօրինի ձեռք բերված հրազենով փորձել է կյանքից զրկել «Քավոր Հարութ» մականունով
հայտնի Հարություն Խաչատրյանին, սակայն, իր կամքից անկախ, չի կարողացել հանցագործությունն
ավարտին հասցնել ու կյանքից զրկել է «Շեկո» մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանին:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն 2014 թվականի հուլիսի 22-ին, Արտյոմ
Կարապետյանի՝ («Շեկո») սպանության մեջ մեղադրվող՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան
Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի
34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի
1-ին մասով սպանության մեջ եւ դատապարտեց 17 տարվա ազատազրկման: