Եվգենի Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել է

Հումորիստ և հեռուստահաղորդավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել է Մոսկվայում։ Նրա մոտ ախտորոշվել է աղեստամոքսային արյունահոսություն։ Այս մասին հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը։


Նշվում է, որ Պետրոսյանն այսօր առավոտյան իրեն վատ է զգացել, և նրա ընտանիքը շտապօգնություն է կանչել։


«79-ամյա արտիստն այժմ վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները նրան նախապատրաստում են վիրահատության և փորձում կայունացնել վիճակը»,-գրել է SHOT–ը։


Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, հրաժարվել է մեկնաբանություն տալ։