Մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Երևանի մետրոպոլիտենի թունելներում 2024 թվականին մեկնարկել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները, որոնք ավարտվել են 2026 թվականի հոկտեմբերին։


Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ աշխատանքների արդյունքում տեղադրվել է ընդհանուր 16 կմ երկարությամբ չքայքայվող խողովակաշար։


Մետրոպոլիտենից նշում են, որ 2013 թվականից ի վեր մետրոպոլիտենը նման խողովակաշար չի ունեցել։


Նոր ջրագծերը նախատեսված են ոչ միայն հակահրդեհային նպատակներով օգտագործման, այլև թունելների լվացման և մաքրման աշխատանքների իրականացման համար՝ ապահովելով ենթակառուցվածքների պահպանման և շահագործման լրացուցիչ հնարավորություններ։