Ստուգայցեր մայրաքաղաքում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


Ոչ համապատասխան վայրում առևտրային գործունեություն իրականացնելու համար` կազմվել է արձանագրություն, որից հետո կատարվել է ապրանքի առգրավում։


Անառողջ միջավայրում սննդամթերքի իրացման գործընթացը առաջին հերթին վտանգում է այն քաղաքացիների առողջությունը, ովքեր գնում են տվյալ ապրանքը։ Ուստի Երևանի քաղաքապետարանը հորդորում է փողոցային առևտրով զբաղվողներին՝ զերծ մնալ իրենց ապրանքը բացօթյա պայմաններում իրացնելուց։


Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։