Հայտնաբերվել է առաստաղից կախված 13 տարեկան տղայի մարմին

Մարտի 9-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:


Ժամը 18:40-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում երեխայի դի կա:


Ոստիկանները նշված գյուղի տան տանիքում՝ առաստաղից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 13-ամյա Սամվել Վ-ի դին:


Դեպքի փաստով քննչական վարչությունում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: