Տիգրան Ավինյանը հայտնել է Երևանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Երևանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Երևան» պետական փողային նվագախմբի 60-ամյակի հոբելյանական համերգը, կայացավ Արամ Խաչատրյան համերգասրահում։

1964-ից ի վեր նվագախումբը դարձել է հայկական ու միջազգային երաժշտության լավագույն կատարողներից մեկը՝ հարստացնելով Երևանի երաժշտական մշակույթը բազմաժանր ծրագրերով։


Երևանի քաղաքապետարանը կարևորում է երաժշտության ու մշակույթի դերը քաղաքի կյանքում՝ աջակցելով այն նախաձեռնություններին, որոնք մեր քաղաքի մշակութային միջավայրն ավելի հարուստ ու կենդանի են դարձնում։