Հայտնաբերվել է Արագածի գագաթին ձնահյուսի տակ հայտնված արշավախմբի անդամի դին

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ժամը 10։15-ին արագածի գագաթին որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։


Ավելի վաղ փոխանցված տեղեկատվության համաձայն՝ ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել էին։


Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։


Աշխատանքներին ներգրավվել է նաև «Արմենիան հելիքոփթերս» ընկերության մեկ ուղղաթիռ։