ՆԳՆ շրջիկ գրասենյակները վաղվանից կսկսեն գործել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ներքին գործերի նախարարությունը սկսում է հանրային ծառայությունները մատուցել նոր ձևաչափով, նոր որակով և նոր պայմաններում․ գրասենյակներն արդեն իսկ պատրաստ են։


 

ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրապետությունում կիրականացնեն շրջիկ սպասարկում՝ հարմարավետ և հատուկ կահավորված մեքենաների միջոցով և ընդլայնված ծառայությունների ցանկով։


 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել և #ինչպեսխոստացելէի հեշթեգի ներքո գրել, որ ՆԳՆ շրջիկ գրասենյակները վաղվանից կսկսեն գործել: