Մեր տվյալներով՝ շատ են
այնպիսի հանցանքները, որոնք օրինական զենքերով են կատարվում։ Այդ մասին Կառավարության նիստից հետո
լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝
անդրադառնալով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ
նախատեսող օրենքի նախագծին, որը վերաբերում է պարգևատրական զենքերին։
«Վիճակագրական
տվյալների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այն միֆը, որ հիմնականում
հանցագործությունները հրազենի գործադրմամբ կատարվում են բացառապես ապօրինի
հրազենով, չկա այլևս, որովհետև մեր տվյալներով՝ շատ են նաև այնպիսի հանցանքները,
որոնք օրինական զենքերով են կատարվում։ մենք մեր առաջ խնդիր էինք դրել՝ հասկանալու
իրավիճակը և այս երկակի, պետության համար անկանխատեսելի մոտեցումները
հանգուցալուծել և առաջարկել որոշակի լուծումներ: Ինչ ենք մեր քննարկումների
արդյունքում պարզել. որ թե՛ օտարերկրյա պետությունների կողմից պարգևատրումների
դեպքում, թե՛ ներպետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների դեպքում
մենք չունենք հստակ ստանդարտներ: Ստանդարտները պահպանելը շատ կարևոր է այս
տեսանկյունից:»- նշել է նախարարը։: