Հրդեհ Արշակունյաց պողոտայում գտնվող քարի արտադրամասում

Մարտի 14-ին` ժամը 06:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:


Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ  խմբերը։


Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է քարի արտադրամասում։



Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։20-ին, մարվել՝ 07։50-ին։