Մեր նպատակը պարզ է՝ Երևանը պետք է լինի հարմարավետ, կանաչ ու զարգացած․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է.


«Մեր նպատակը պարզ է՝ Երևանը պետք է լինի հարմարավետ, կանաչ ու զարգացած քաղաք բոլորի համար։ Այս ճանապարհին շարունակելու ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։


Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացրեցինք սրճարանի քանդման աշխատանքեր։ Իրականացրեցինք բացազատում՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու համար։ Հանրային տարածքները պետք է ծառայեն երևանցիներին, ոչ թե զավթվեն։


Քննարկեցինք բակերի բարեկարգման ու ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագրերը, որպեսզի մարդիկ ունենան ավելի բարեկարգ միջավայր»։