Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից. Ազիզյան

«Blue Ghost» կոմերցիոն իջեցվող սարքը պատմության մեջ առաջին անգամ լուսնից ֆիքսել է արեգակի խավարման առաջին լուսանկարը:Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ շարունակելով.


«Ձախից՝ երեկվա Լուսնի խավարումը, որը դիտվել է Երկրի արևմտյան կիսագնդից:


Աջից՝ Արեգակի խավարումը, որը տեսանելի է եղել այդ նույն ժամանակ Լուսնից: Լուսանկարը ստացվել է Blue Ghost իջեցվող սարքի կողմից։ Ընդ որում պատմության մեջ առաջին անգամ է լուսանկարվել Արեգակի խավարում դիտված Լուսնի մակերևույթից։