Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի սպասարկման տարածքում ուժեղացված ծառայություն է իրականացվել

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, իրենց սպասարկման տարածքում, համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ, մարտի 14-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն:


ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հայտնաբերվել են գազային և մեկնարկային մեկական ատրճանակ, որսորդական ողորկափող մեկ հրացան, տարատեսակ 41 փամփուշտ, մեկ մահակ, նաև` մարիխուանայի նմանվող զանգված:


Արձանագրվել է վարչական 50 իրավախախտում, այդ թվում` չամրակապված վարելու 15, վարելիս հեռախոսից օգտվելու 7 և ծախախոտային արտադրատեսակ օգտագործելու 5 դեպք:


Ուժեղացված միջոցառումները կրում են պարբերական բնույթ: