Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի հավաքագրման ցուցանիշներին՝ միաժամանակ խոսելով նաև ավտոբուսների երթևեկության հաճախականության մասին։
«Մենք գործարկել ենք տրանսպորտային համակարգը ամբողջությամբ։ Վճարումային համակարգի տրամաբանությունը բերել ենք որոշակի ստանդարտի, և վճարումներն ու վալիդացիաները տեղի են ունենում:
Փուլային ռեֆորմների գնալով՝ ունենք մի կարևոր հարց, որ օդում առկա է՝ ինչո՞ւ ենք սպասում ավտոբուսին 20-30 րոպե։ Ես կարծում եմ՝ ժամանակն է խոսենք երթևեկության խնդիրներից, մանավանդ երբ ունենք փաստեր ու տվյալներ, որոնց հիման վրա կարող ենք հասկանալ խնդիրն ու դրան որոշակի լուծումներ սկսենք տալ»,- նշել է նա։