Մյասնիկյան-Լվովյան փողոցներին հարակից տարածքում հիմնվելու է շուրջ 30 հա մակերեսով զբոսայգի

Երևանի քաղաքապետարանը ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ակտիվորեն շարունակելու է իրականացնել մայրաքաղաքում կանաչ ֆոնդի հարստացման աշխատանքներ:


 

Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ դրանք ընդգրկելու են Երևանի բոլոր վարչական շրջանները: Մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանում՝ Մյասնիկյան-Լվովյան փողոցներին հարակից տարածքում հիմնվելու է շուրջ 30 հա մակերեսով զբոսայգի:


 

Ընթացիկ տարվա ծրագրերի շարքում է` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայրենական պատերազմի հաղթանակի 40 ամյակին նվիրված, զբոսայգու վերահիմնման աշխատանքները:


 

Ծրագրերի շրջանակներում իրականացվելու են նաև մայր ջրագծերի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման աշխատանքներ: