Հրդեհ Հովտուն գյուղի անասնագոմերից մեկում. այրվել է 2500 հակ անասնակեր

Մարտի 18-ին՝ ժամը 12:29-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտուն գյուղի 2-րդ փողոցում այրվում են անասնագոմ և կուտակած անասնակեր:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 240 քմ)։



Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:46-ին, մարվել՝ 19:05-ին: Այրվել են անասնագոմի տանիքը՝ մասամբ (մոտ 10 քմ) և 2500 հակ անասնակեր: