Երևանում ավտոմեքենաներ են բախվել, հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի

Այս գիշեր Երևանի Նալբանդյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։


Ժամը 01:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ ծուխ է նկատվում։


Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են «Opel» և «Hyundai» (վարորդ՝ Վ․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։


Եթևեկելի հատվածում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի։


«Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և«Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ․ Օ․-ն (ծնված 1985 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։