Շիրակի մարզում նախորդ գիշերվանից տեղումներ են եղել ձնախառն անձրևի, հետո՝ առատ ձյան տեսքով

Շիրակի մարզում նախորդ գիշերվանից տեղումներ են եղել ձնախառն անձրևի տեսքով, հետո՝ առատ ձյան։


Ինչպես հայտնում են մարզպետարանից, մարզի ճանապարհների մաքրման համար բոլոր ուղղություններով աշխատանքներ են տարվել ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից։


Ձյան մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքները շարունակվում են։


10:30-ի դրությամբ փակ ճանապարհներ մարզում չկան։