Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։


 

Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում: ՕԽ արծաթե և բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում 14,483 միավոր էր վաստակել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ հանդես կգա օղակների վարժության եզրափակչում: Որակավորման փուլում նա վաստակել էր 14,000 միավոր: