Ռոնալդուն կժամանի Երևան

Հայտնի են ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական փուլի խմբերը:


Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Հայաստանի հավաքականն ընդգրկված է F խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Պորտուգալիան, Հունգարիան, Իռլանդիան:


Խմբում ամենամեծ ուշադրությունը գրավել է Պորտուգալիայի հավաքականը, քանի որ դա նշանակում է՝  Երևան է գալու լեգենդար Կրիշտիանու Ռոնալդուն։


Ռոնալդուն վերջին անգամ Հայաստանում խաղացել է 2015 թվականին, երբ Երևանում կայացած Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղում Պորտուգալիան հաղթեց 2-3 հաշվով։