Վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը մահացել է

Մարտի 24-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ բժիշկների ժամանումը օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը: Վարորդը այնուհետև ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին։


Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։


Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և մահացածի ինքնությունը։


Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։