Շների ստերջացման ծրագիրը. Երևանից՝ Գյումրի

Երևան-Գյումրի համագործակցության շրջանակում Գյումրիում իրականացվել են թափառող շների ստերջացման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 



Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի մասնագիտական խումբը չորս շաբաթով գործուղվել էր Գյումրի: Այցի նպատակը ոչ միայն կենդանիների ստերջացումն էր, այլև հենց ծրագիրը ներդնելը:


Նշենք, որ ծրագրում ընդգրկվել է շուրջ 330 թափառող շուն:



Մանրամասները՝ տեսանյութում։