Վերլուծաբան Հայկ Հովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ես կողմ եմ ծառայել - չծառայել թեման քաղաքականեցնելուն:
Դա միակ ներհայաստանյան թեման է, որտեղ կարելի է խոսել սեփական կաշին խաղի մեջ դնելու մասին: Հարկ եմ մուծում, դիսերտացիա եմ գրում, լավ եմ աշխատում, հայրենասիրական կենաց եմ ասում, ծառ եմ տնկում, Ռուսաստանի քաղաքացի եմ ... կներեք` ֆիգնյա թեմաներ են:
Հայաստանյան իրականությունում չափման միավորը պիտի լինի բանակի թեման:
Ուրիշը չկա:
Երեկվանից ինչ-որ մարդիկ, ոտքի հելած պաթոս են փորձում պզցնել փողով ազատվելու, Ղարաբաղ ծառայության չընկնելու, հայրենասիրության, «տարբերություն» չդնելու ու մնացած թեմաների շուրջ:
Բարեբախտաբար սա փոքր երկիր է, ուր յուրաքանչյուր ընտանիք անձնական փորձառությամբ գիտի, թե փող տվել - չեն տվել, ում են տվել, ոնց են տվել, որ մեկի օրոք են տվել, իրենց հորքուրի տղուն որ «չաստ են գցել», շտաբում «պիսըր» են ծառայել թե «պոստավո», հարևանը հարթաթաթ ա թե 7-ի Գ, որ երկրի անձնագիր են ձեռք գցել մինչև «երեխի 18-ը», համագյուղացի գնդապետը քանի հեկտար հող ունի:
Ամեն հայաստանցի ծնող ինքը գիտի, թե քանի անգամ է իրեն «վատ» ծնող զգացել կամ չի զգացել, որ իր երեխու համար չի կարողացել «ռամս» տենալ` ինչպես մնացած շուստրի և հարուստ բարեկամները և հակառակը քանիսն է իրեն հպարտ ու հաջողակ գլուխ գովացել, որ ինչ անում երեխեքի համար է անում:
Էնպես որ հելե´ք, կպե´ք ձեր գործերին ... մենք էս երկրում մի ամբողջ կյանք ենք ապրել ու տարածաշրջանի ամենա«արդար» ու հայրենասեր բանակի մասին լոլոներով շատ-շատ սփյուռքահայերին կարողանաք մլլել: