Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողները հայտնի են

Երկօրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի մարմնամարզության կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողները:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի 2025 թվականի տղամարդկանց առաջնությունում լավագույններն էին Մամիկոն Խաչատրյանը (ազատ վարժություն), Արթուր Ավետիսյանը (օղակներ), Արթուր Դավթյանը (hենացատկ), Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), Շեքսպիր Գևորգյանը (պտտաձող), Մամիկոն Խաչատրյանը (զուգափայտ):


Կանանց պայքարում երկրի չեմպիոններ դարձան Աննա Մանթաշյանը (հավասարակշռության գերան), Ժաննա Թևոսյանը (զուգափայտ), Ժաննա Թևոսյան/Արիանա Բեգլարյան զույգը (հենացատկ), Արիանա Բեգլարյանը (ազատ վարժություն):


Ավելի վաղ հայտնի էին դարձել Հայաստանի բազմամարտի չեմպիոնները: 


Տղամարդկանց պայքարում լավագույնը Մամիկոն Խաչատրյանն էր, իսկ կանանց պայքարում` Արիանա Բեգլարյանը: