Շախմատի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանն այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանն այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Աննա Սարգսյանը ներկայացված է որպես ԱՄՆ ներկայացուցիչ:


Վարկանիշային նոր աղյուսակում Աննա Սարգսյանը 92-րդն է: 


Ավելի վաղ Հայաստանի հավաքականից հեռացել էր նաև աշխարհի գավաթի խաղարկության, Համաշխարհային Օլիմպիադայի ու աշխարհի թիմային առաջնության հաղթող Լևոն Արոնյանը: