Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակի կամրջից քաղաքացին ցած է նետվել:


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարեկներն ու համայնքային ոստիկանները տարածքում ստուգողական աշխատանքներ կատարելու արդյունքում հայտնաբերել են տղամարդու մարմին, բժիշկներն արձանագրել են նրա մահը:


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: