Երևանում բախվել են «Ֆորդ»-ն ու շտապօգնության մեքենան. տուժել է բժիշկը

Ապրիլի 2-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։


Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար նախատեսված մայթ, ապա կոտրել Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված նստարանը, առաջ ընթացել և հայտնվել կանաչ գազոնում՝ ծառի մոտ։


Տեղում շտապօգնության բժիշկների հերթապահ մեկ այլ խմբի բժիշկները օգնություն են ցուցաբերել վթարի ենթարկված շտապօգնության ավտոմեքենայի բժշկին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։


Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։