Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

2025 թվականին Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 



«Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար»,- ասվում է հաղորդագրությունում: