Ինչ է կատարվել Երևանում. ՆԳՆ-ից պարզաբանել են աղմուկի պատճառ դարձած տեսանյութի իրադարձությունները

Պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել:


«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, ի պատասխան համացանցում տարածված տեսանյութի, որում պարեկային ծառայողները բերման են ենթարկում խցանման մեջ կանգնած մեքենայի վարորդին, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:



Լրատվամիջոցի հետ զրույցում հավելել են, որ նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին, պարզաբանումներից հետո ազատ է արձակվել: