Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Լաշա Տալախաձեն ընտրվել է Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ չորս տարով, հաղորդում է 1tv.ge-ն։ Նա միակ թեկնածուն էր։ Ֆեդերացիայի նախկին նախագահ, եռակի օլիմպիական չեմպիոն Կախի Կախիաշվիլին այժմ կզբաղեցնի փոխնախագահի պաշտոնը։
Լաշա Տալախաձեն անցած տարի «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով ընտրվել էր Վրաստանի խորհրդարանի պատգամավոր եւ բաց էր թողել աշխարհի առաջնությունը։
Ծանրորդի կարիերան ավարտելու մասին Տալախաձեն չի հայտարարել։ Սպասվում է, որ նա կմասնակցի 2026-ին Բաթումիում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը եւ կնվաճի 2028թ․ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ուղեգիր։