Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված

Մերձավանի աղմկահարույց սպանության գործով մեկ հոգու տնային խափանման միջոց կալանքը երկարաձգվել է, մեկ այլ անձի տնային կալանք խափանման միջոցը փոխվել է վարչական հսկողության, մեկ հոգու կալանքն էլ երկարաձգվել է ևս երկու ամսով:


«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խոսքը այս գործով անցնող Մարտիկ Բաղդասարյանի, Արթուր Գալստյանի և Պայքար Գրիգորյանի մասին է:


Հիշեցնենք, որ Պայքար Գրիգորյանը Փարաքարի համայնքապետ ընտրված Վալոդjա Գրիգորյանի մասին է, որի կալանքի ժամկետը երկարաձգվել երկու ամսով:


Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին զինված միջադեպ էր եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մերձակայքում: Հնչել էին կրակոցներ, որի հետևանքով մեկ հոգի զոհվել էր, մեկը՝ վիրավորվել: Զոհվածը Մհեր Ախտոյանի զարմիկն է, իսկ վիրավորում ստացածը՝ Ախտոյանների ընկերը: