Երբ կինը, ունենալով փոքրիկ երեխա, պատրաստ է հրապարակել նման ծանր մեղադրանք, դա միայն մեկ բան կարող է նշանակել. Լուսինե Թովմասյանը՝ Անդրեի կնոջ գրառման մասին

Մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանը ինստագրամյան իր էջում գրել է. 


«Բռնության թեման երբեք չի կարելի անտեսել: Երբ կինը, ունենալով փոքրիկ երեխա, պատրաստ է հրապարակել նման ծանր մեղադրանք, դա միայն մեկ բան կարող է նշանակել՝ նա երկար փորձել է լռել, թաքցրել, դիմխնաղ: Լինելով հայրենիքից հեռու՝ փոքրիկով անցնել այդ դաժան ճանապարհը սարսափելի է, և այդ բռնությունը միայն ու միայն դատապարտելի է: 


Ուժը բռնության մեջ չէ, այլ ճշմարտությունը բարձրաձայնելու»:  Հիշեցնենք, որ օրերս երգիչ Անդրեի կինը՝ Անի Օհանյանը, ով ըստ մամուլի հրապարակումների բաժանվել է երգչից, տևական լռությունից հետո գրառում է կատարել, որում, թեև Անդրեի անունը չի նշել, բայց բովանդակությունից պարզ է դառնում, որ խոսում է նրա մասին։ «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: 


Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի», «նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից:» Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ: 


Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ։ Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել: Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում: 


Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք ,մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»,- Ինստագրամի իր էջում գրել է երգչուհին։