ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն և հանդիպել Աբու Դաբիի՝ Սորբոնի և Նյու Յորքի համալսարանների հայ ուսանողների հետ:


Անմիջական և ջերմ զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հետաքրքրվել է ուսանողների ուսումնառության ընթացքով, ապագայի ծրագրերով և պատասխանել է նրանց հուզող հարցերին:


Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների զարգացմանը, կրթական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: