Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր հրաժարականի պահանջին:
«Ես հրաժարականի մասին հայտարարություն արել եմ: Եվ ասել եմ, որ հրաժարական չեմ տալու: Բոլոր բացատրությունները ես տվել եմ այդ հայտարարությունում: Բացառությամբ երկու ակումբի՝ մեր բոլոր ակումբների անդամների հետ պարբերաբար հանդիպումներ ունենում ենք: Բոլորը հասկանում են զարգացման տեմպերը և օբյեկտիվ խնդիրները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մելիքբեկյանը: